AI նվագացանկերի գեներատոր
Ինչպե՞ս ստեղծել նվագացանկ AI նվագացանկերի գեներատորով
Պատրա՞ստ եք բացահայտել հատուկ ձեզ համար ստեղծված նվագացանկ։ Պարզապես բացեք Նվագացանկեր ներդիրը և սեղմեք «AI նվագացանկ» կոճակը։ Նկարագրեք, թե ինչ եք փնտրում՝ ժանր, տրամադրություն, գործիքներ կամ ցանկացած այլ կոնկրետ մանրամասներ, և AI-ն իր կախարդանքը կանի։ Երբ նվագացանկը պատրաստ լինի, կստանաք ծանուցում, և այն կհայտնվի Նվագացանկեր ներդիրում, որտեղ կարող եք վայելել այն։
Հարցումների օրինակներ
«Հանգիստ ինդի նվագացանկ՝ երազկոտ վոկալով և մինիմալիստական էլեկտրոնային ռիթմերով, որ օգնի ինձ լիցքաթափվել։»
«Ուզում եմ միքս ավտոճանապարհորդության համար՝ աշխույժ քանթրի հիթերից և նոստալգիկ սոֆթ-ռոքից։»
«Էմբիենտ և նեո-սոուլ երգերի խաղաղեցնող համադրություն՝ ուշ գիշերային ընթերցանության համար։»
Փորձարկեք տարբեր հարցումներ, որպեսզի ստանաք ձեր տրամադրությանը համապատասխանող երգերի կատարյալ միքս։ Ուզում եք էներգիայով լի երգեր, թե հանգիստ չիլաութ մեղեդիներ, AI նվագացանկերի գեներատորը կպատրաստի հատուկ ձեզ համար ընտրված երգեր՝ ընդամենը մեկ հպումով։ Վայելեք երաժշտությունը!