Ընդհանուր
Ի՞նչ է AT Player-ը
Գործարկեք AT Player-ը, և թող Երաժշտությունը ձեզ հետ լինի! 🎧🚀 Միացեք մեզ այն աշխարհում, որտեղ ռիթմն ու նորարարությունը միաձուլվում են։ Մեր անվճար հավելվածը պարզապես երաժշտական նվագարկիչ չէ, այլ մի ճամփորդություն, որում ամբողջովին տարվում եք: Այստեղ ձեզ սպասում են երգերի և տեսանյութերի ընդարձակ գրադարան, ներբեռնման խելացի գործառույթներ և YouTube-ի հետ անխափան ինտեգրում, որոնք հարստացնում են լսելու յուրաքանչյուր պահը։
Երաժշտության խելացի ներբեռնիչ, շուրջը հնչող երաժշտության ճանաչում, YouTube-ի երգացանկերի ներմուծում և շատ այլ հնարավորություններ՝ այս ամենը ստեղծված է ձեր երաժշտական փորձառությունը հարստացնելու համար։ Վայելեք երաժշտությունը ֆոնային ռեժիմում, անվճար ֆիլմեր, հեռուստաշոուներ և ավելի քան 100 հազար ռադիոկայան։ Հավելվածն ունի բազմադիտման և «նկար նկարի մեջ» ռեժիմներ, հզոր էկվալայզեր, բազմազան ձայնային էֆեկտներ և սարքի երաժշտական ֆայլերի լայն աջակցություն։ Բացահայտեք երաժշտության շուրջ կառուցված դիզայնը, AI երաժշտության գեներատորն ու օգնականը, երգացանկերի ռադարը և խելացի առաջարկները։ Այն հարմար է օգտագործման համար, խնայում է մարտկոցը և աշխատում է նույնիսկ դանդաղ սարքերում։ Բացի այդ, այն հիանալի հարթակ է նոր կատարողների համար՝ իրենց տաղանդը ցուցադրելու։ Եվ այս բոլոր հնարավորություններով հանդերձ՝ հավելվածի չափը մնում է զարմանալիորեն փոքր։ Դիտեք այս կարճ տեսանյութը և տեսեք, թե ինչպես է աշխատում AT Player-ը։
AT Player-ն անվճա՞ր է
Այո, AT Player-ն ամբողջովին անվճար է և առանց որևէ վճարի տրամադրում է անսահմանափակ հասանելիություն իր բոլոր հզոր գործառույթներին, այդ թվում՝ արհեստական բանականությամբ աշխատող չաթի հնարավորություններին։
Որտեղի՞ց ներբեռնել հավելվածը
Հավելվածը կարող եք ներբեռնել ինչպես Android, այնպես էլ iOS հարթակներում։ Սկսելու համար անցեք ստորև նշված հղումներով։
- Ներբեռնել Android-ի համար
https://www.atplayer.com/at - Ներբեռնել iOS-ի համար
https://www.atplayer.com/ios
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայքը՝ https://www.atplayer.com
Ու՞մ համար է այն նախատեսված
AT Player-ը բոլորի համար է՝ երաժշտասերներից մինչև սովորական ունկնդիրներ, իսկ այժմ նաև ստեղծագործողների համար! Եթե սրճարանում եք և լսում եք մի մեղեդի, որը գրավում է ձեր ուշադրությունը, մեր հավելվածը կարող է ճանաչել այն և ավելացնել ձեր անձնական երգացանկում։ Կինոյի սիրահա՞ր եք։ Ձեր ձեռքի տակ է ֆիլմերի և հեռուստաշոուների մի ամբողջ գրադարան։ Սիրու՞մ եք YouTube-ի երաժշտական տեսահոլովակները։ Ներմուծեք ձեր երգացանկերը և համադրեք դրանք Բազմադիտում գործառույթով։ Իսկ նրանց համար, ովքեր ձգտում են կատարյալ ձայնի, մեր էկվալայզերն ու ձայնային էֆեկտները յուրաքանչյուր նոտային տալիս են իր արժանի հնչողությունը։
Բայց իսկական կախարդանքն այստեղ է։ Այժմ կարող եք ստեղծել ձեր սեփական երաժշտությունը մեր արհեստական բանականությամբ աշխատող երաժշտության ստեղծման գործառույթով։ Ընտրեք ժանրը, ավելացրեք նկարագրություններ, և թող հավելվածը հենց ձեզ համար ստեղծի եզակի երգ՝ իր յուրահատուկ շապիկով։ Սա կատարյալ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել իրենց ստեղծագործական կողմը։ Անկախ նրանից՝ լսում եք, թե ստեղծում, AT Player-ը համադրում է պրոֆեսիոնալ մակարդակի գործառույթները զվարճալի ու ինտուիտիվ ինտերֆեյսի հետ, որպեսզի յուրաքանչյուր երաժշտական պահ դառնա անձնական և եզակի։
Ինչո՞ւ ընտրել AT Player-ը
Մենք ստեղծեցինք AT Player-ը, քանի որ երաժշտությունը սիրում ենք նույնքան, որքան դուք։ Երաժշտասերների կողմից՝ երաժշտասերների համար ստեղծված այս հավելվածը լի է հնարավորություններով, որոնք չեք գտնի այլ երաժշտական հավելվածներում։
AT Player-ն առանձնանում է որպես YouTube-ի երաժշտությունը նվագարկելու ամենահարուստ հնարավորություններով հավելվածը, որ կա այսօր։ Այն առաջարկում է YouTube-ի «նկար նկարի մեջ» լողացող նվագարկիչ երկու ռեժիմով՝ սովորական և խելացի։ Սովորական ռեժիմը թույլ է տալիս լողացող պատուհանի շնորհիվ միաժամանակ մի քանի գործ անել, իսկ խելացի ռեժիմն առաջարկում է կառավարման ընդլայնված հնարավորություններ և բազմախնդիր աշխատանքի խելացի գործառույթներ։
Բայց ի՞նչն է իսկապես առանձնացնում AT Player-ը։ Դուք կարող եք ստեղծել ձեր սեփական երգերը արհեստական բանականության օգնությամբ! AI երաժշտության գեներատորի միջոցով ազատություն տվեք ձեր ստեղծագործական ներուժին և ստեղծեք ցանկացած ժանրի երաժշտություն։ Լինի դա էմբիենտ մթնոլորտային հնչողություններ, գրավիչ փոփ ռիթմեր, թե էպիկական նվագախմբային ստեղծագործություններ, արհեստական բանականությունը հարմարվում է ձեր նախասիրություններին։ Պետք չէ երաժիշտ լինել, պարզապես թողեք, որ կախարդանքն անի հավելվածը։ Յուրաքանչյուր երգ նույնիսկ ունի իր անհատական շապիկը և պատրաստ է անցանց լսելու կամ կիսվելու համար։
Դրանից բացի՝ ներմուծեք YouTube-ի երգացանկեր, օգտվեք ներկառուցված էկվալայզերից և բացահայտեք այլ ընդլայնված հնարավորություններ։ Դուք նաև ստանում եք բազմադիտման տարբերակներ, YouTube-ի հարմար A/B կրկնություն, AI երաժշտական չաթ և Ժամանակի մեքենա՝ տարբեր դարաշրջանների երաժշտությունը բացահայտելու համար։ Համատեքստային մանրամասներով էջանիշներով և կատարելագործված պատահական նվագարկմամբ՝ ոչ մի այլ հավելված չի տալիս ճկունության և նորարարության նման մակարդակ։
Բացի այդ, վայելեք անվճար ֆիլմեր, հեռուստաշոուներ, ավելի քան 100 հազար ռադիոկայան, ինչպես նաև օգտվեք ձեր սարքի երաժշտական գրադարանից։ AT Player-ը ոչ միայն առցանց լսելու համար է, այլև ստեղծելու, բացահայտելու և ձեր երաժշտական փորձառությունն անհատականացնելու՝ ինչպես երբեք առաջ։
Ձեր հնչողությունը։ Ձեր աշխարհը։ Թող երաժշտությունը ձեզ առաջնորդի։ 🎶💫
Որքա՞ն հարուստ են այս երաժշտական հավելվածի հնարավորությունները։
Այս յուրահատուկ հավելվածն առանձնանում է երաժշտական սթրիմինգի աշխարհում։ Այն առաջարկում է հնարավորությունների մի ամբողջ շարք, որոնք նոր որակի են հասցնում երաժշտություն լսելու ձեր փորձը։ Ահա հիմնական հնարավորությունների ցանկը, որոնք այն տարբերում են մյուսներից:
- YouTube-ի լողացող նվագարկիչ «Նկար նկարի մեջ» ռեժիմով՝ խելացի հնարավորություններով
- YouTube-ի բազմադիտման յուրահատուկ գործառույթ
- Հարմար a/b կրկնում YouTube-ի համար
- Հետաքրքիր երաժշտական չատ և ԱԲ երաժշտական օգնական
- ԱԲ երաժշտության գեներատոր՝ ձեր սեփական թրեքերը ստեղծելու համար
- ԱԲ երաժշտության գեներատոր: Ստեղծեք ձեր սեփական թրեքերը՝ ընտրելով ժանրեր, ավելացնելով նկարագրություններ և նույնիսկ կարգավորելով ձայնային էֆեկտներն ու վոկալը։ Ձեր անհատական երգը պատրաստ է լինում իր յուրահատուկ շապիկո՜վ։
- Նորարարական «Ժամանակի մեքենա» գործառույթ
- Էջանիշեր՝ նվագացանկի ամբողջական համատեքստով
- Բարելավված խառը նվագարկում, որն անխափան միախառնում է ցանկացած նվագացանկ ընտրյալ երգերի հետ
AT Player-ն իսկական տուրբո հավելված է՝ անթիվ հնարավորություններով, որոնցից յուրաքանչյուրը երաժշտությունը վայելելու նոր հարթություն է բացում։ Սա գերհզոր երաժշտական տիեզերանավ է՝ լեցուն ամենաէներգետիկ հնարավորություններով, և ահա բոլոր մանրամասները:
- Միլիոնավոր լավագույն երգեր՝ անվճար
- Խելացի անվճար երաժշտության ներբեռնիչ, որով կարող եք արագ ներբեռնել միլիոնավոր երգեր
- Օֆլայն երաժշտության ֆոնային նվագարկում անջատված էկրանով
- Անվճար ֆիլմեր և հեռուստասերիալներ
- 100 հազարից ավելի ռադիոկայանների աջակցում
- YouTube նվագացանկերի ներմուծում
- Երաժշտակենտրոն օգտատիրական փորձ - հավելվածը ստեղծված է երաժշտասերների համար
- Հզոր էկվալայզեր և տարբեր ձայնային էֆեկտներ (բասի ուժեղացում, վիրտուալիզատոր, ռեվերբ)
- Տեղային երաժշտական ֆայլերի աջակցում: աուդիո, վիդեո և անկորուստ երաժշտական ձևաչափերի լայն աջակցում: MP3, FLAC, M4B, MP4, 3GP, MID, OGG և այլն
- Անվճար բազմախնդիր աշխատանք (ֆոնային նվագարկում YouTube-ից բացի այլ բովանդակության համար)
- Երաժշտական ժանրերի խելացի դասակարգում և ընդհանուր առմամբ ավելի շատ ժանրեր
- Մուտք գործելն ու բաժանորդագրությունը պարտադիր չեն
- YouTube-ի օնլայն երաժշտությունից բացի՝ մեր հսկայական գրադարանում օգտատերերը կարող են գտնել YouTube-ից բացի այլ աղբյուրների երգեր և արագ ներբեռնել դրանք,
30+ միլիոն ստեղծագործությո՜ւն։ - Կարգավորելի ձայնային էֆեկտներ և վոկալ ԱԲ երաժշտության գեներատորի համար
- Կախարդական ԱԲ որոնում: արթնացրեք երաժշտություն բացահայտելու ձեր գերուժը Կախարդական որոնման միջոցով։ Վերափոխեք երգերը՝ ճամփորդելով տասնամյակների և ժանրերի միջով, և ստեղծեք անհատական նվագացանկեր, որոնք արտացոլում են ձեր ուզած տրամադրությունը կամ դարաշրջանը։ Այս ամենը հնարավոր է առաջատար ԱԲ-ի շնորհիվ։
- ԱԲ օգնական: ԱԲ-ով աշխատող ձեր անձնական երաժշտական խորհրդատուն։ Այն կարող է պատասխանել երաժշտության, հավելվածի կամ դրանց առնչվող ցանկացած հարցի, վարպետորեն ստեղծում է կատարյալ նվագացանկեր և կիսվում է անձնական կարծիքով, որպեսզի ձեր երաժշտական ճանապարհորդությունն ավելի հետաքրքիր դառնա։ Այն ձեր առաջին օգնականն է անհատական երաժշտական խորհուրդների և նվագացանկերի խելացի կազմման հարցում։
- ԱԲ երաժշտության գեներատոր: Ստեղծեք ձեր սեփական երաժշտությունը ցանկացած ժանրում՝ կարգավորելի ձայնային էֆեկտներով, վոկալով և գործիքային տարբերակներով
- երաժշտական օգնական, որն օգնում է բացահայտել նոր երաժշտություն և ստեղծել նվագացանկեր, պատասխանում է ցանկացած հարցի և ավելին։
- Նվագացանկերի ռադար: Բացահայտեք երաժշտության մի ամբողջ աշխարհ։ Կապվեք համախոհ ունկնդիրների հետ - նոր մեղեդիներ բացահայտելը երբե՜ք այսքան անհատական ու հետաքրքիր չի եղել։ Սա նման է երաժշտական GPS-ի, որը ձեզ կապում է ձեր ճաշակը կիսող այլ երկրպագուների հետ և յուրովի հարստացնում է նոր երաժշտության բացահայտման ձեր ճանապարհը։
- Բազմադիտում: Օգտագործեք ձեր նոր գերուժը և դիտեք մի քանի տեսանյութ միաժամանա՜կ։
- Երաժշտության ճանաչում
- Ալբոմի շապիկների ավտոմատ որոնում
- Ռադիոյով հնչող երգերի ավտոմատ ճանաչում՝ դրանք կարելի է որոնել այլ աղբյուրներում, ապա պահել նվագացանկերում և այլն
- Խելացի առաջարկներ ողջ բովանդակության համար՝ YouTube, Ռադիո, Տեղային, Hearthis, Jamendo, Audius, Spreaker։ Ցանկացած տեսակի երգ
կարելի է ավելացնել ցանկացած նվագացանկում - Իսկապես հեշտ օգտագործվող հավելված
- Նվագացանկերում երգերի հերթականության հեշտ փոփոխում
- Երգերի խելացի բառեր բոլոր լեզուներով
- Քնի ժամաչափ և զարթուցիչ
- Dropbox-ի աջակցում
- Երգերի սահմանում որպես զանգերանգ
- Էջանիշեր՝ նվագացանկի ամբողջական համատեքստի վերականգնմամբ
- Կարգավորելի թեմաներ
- Նվագացանկերի պահուստավորում և համաժամացում ձեր բոլոր հեռախոսներում՝ ցանկության դեպքում մուտք գործելով, նվագացանկերի արտահանում տեղային ֆայլերում, նվագացանկերի վերականգնում ֆայլերից կամ ավտոմատ պահուստավորում
- Օպտիմալացված է դանդաղ սարքերի և կապի համար: համակարգի ռեսուրսների ավելի քիչ ծախս, WiFi-ի և բջջային ինտերնետի նվազագույն պահանջներ
- Մարտկոցի խնայում՝ նվազեցված պայծառությամբ և հպումներից պաշտպանությամբ
- Ժամանակի մեքենա: վայելեք երաժշտությունն այնպես, ինչպես ոչ մի այլ տեղ։ Սուզվեք երաժշտական ճանապարհորդության մեջ ժամանակի միջով, որտեղ այսօրվա հիթերը միախառնվում են անցյալ դարաշրջանների հմայքի հետ։ Այս ամենն աշխատում է Google Gemini-ի նորագույն ԱԲ տեխնոլոգիաներով։
- Թեև հավելվածը հագեցած է անթիվ հնարավորություններով, դրա չափը ընդամենը 10 ՄԲ է
- Երաժշտական առաջարկներ՝ հիմնված Google Gemini-ի, OpenAI ChatGPT-ի, LLAMA-ի մեծ լեզվական մոդելների (LLM) և ԱԲ այլ տեխնոլոգիաների վրա
- Նոր և այլընտրանքային երաժշտության ու կատարողների աջակցում: մենք անվճար օգնում ենք նոր կատարողներին և այլընտրանքային երաժիշտներին առաջ մղել իրենց երաժշտությունը մեր
հավելվածներում՝ երաժշտություն ներկայացնելու հայտի միջոցով - Ամեն ինչ՝ անվճա՜ր։
Վիդեոակնարկ: https://youtu.be/JGoOZDTDD-0
Ինչո՞վ է այն տարբերվում YouTube-ից։
AT Player-ը YouTube-ից տարբերվում է մի քանի կարևոր առումներով, օրինակ՝
Ֆոնային նվագարկում YouTube-ից բացի այլ բովանդակության համար․ Առաջարկում է ֆոնային նվագարկում օնլայն երաժշտության, ռադիոյի և օֆլայն երաժշտության համար, բայց ոչ YouTube-ի բովանդակության համար։
Բազմապատուհան դիտում և խելացի լողացող ռեժիմ․ Առաջարկում է YouTube-ի տեսանյութերը դիտելու յուրահատուկ տարբերակներ, որոնք ավելի հարմար են դարձնում օգտագործումը։
Օֆլայն ներբեռնումներ․ Թույլ է տալիս ներբեռնել երգեր օֆլայն լսելու համար (ոչ YouTube-ից)։
Երաժշտության ճանաչում․ Ճանաչում է շուրջը հնչող երգերը։
Տեղային երաժշտական և վիդեո ֆայլերի աջակցում․ Նվագարկում և ինտեգրում է ձեր անձնական երաժշտական և վիդեո ֆայլերը՝ ցանկացած ձևաչափի։
Chromecast-ի աջակցում․ YouTube-ի սովորական Chromecast-ից բացի՝ Chromecast-ի միջոցով հեռարձակում է նաև տեղային երաժշտական և վիդեո ֆայլերը ձեր հեռուստացույցներին, բարձրախոսներին և մեծ էկրաններին՝ դուրս գալով YouTube-ի պաշտոնական հավելվածի սահմանափակումներից։
Երաժշտակենտրոն ինտերֆեյս․ Ստեղծված է հատուկ երաժշտասերների համար և տալիս է ավելի կենտրոնացված փորձառություն, քան YouTube-ը։
Premium բաժանորդագրությունը պարտադիր չէ․ Անվճար հասանելիություն բազմաթիվ հնարավորությունների։
Առաջարկում է հզոր էկվալայզեր և տարբեր ձայնային էֆեկտներ, ինչպիսիք են բասի ուժեղացումը, վիրտուալիզատորը և ռեվերբը։
Երաժշտակենտրոն ինտերֆեյս․ Ստեղծված է հատուկ երաժշտասերների համար և տալիս է ավելի կենտրոնացված փորձառություն, քան YouTube-ը։
Ռադիոյի աջակցում՝ 100 հազարից ավելի ռադիոկայանով։
Նվագացանկերի պահուստավորում և համաժամացում ձեր բոլոր հեռախոսներում՝ ըստ ցանկության մուտք գործելով, նվագացանկերի արտահանում տեղային ֆայլերի մեջ, վերականգնում ֆայլերից կամ ավտոմատ պահուստավորում։
Քնի ժամաչափ և զարթուցիչ։
Dropbox-ի աջակցում։
Երգերի սահմանում որպես զանգերանգ։
Երաժշտության ստեղծում ԱԲ-ով․ Ստեղծեք ձեր սեփական երաժշտությունը ԱԲ-ով աշխատող մեր գեներատորի օգնությամբ։ Ընտրեք ժանր, ավելացրեք նկարագրություն և նույնիսկ ներառեք ձայնային էֆեկտներ կամ վոկալ։ Ձեր անհատական թրեքերը՝ շապիկով հանդերձ, հասանելի են օֆլայն՝ լսելու և կիսվելու համար։
Կախարդական ԱԲ որոնում․ Արթնացրեք երաժշտություն բացահայտելու ձեր գերուժը Կախարդական որոնման միջոցով։ Վերափոխեք երգերը՝ ճամփորդելով տասնամյակների և ժանրերի միջով, և ստեղծեք անհատական նվագացանկեր, որոնք արտացոլում են ձեր ուզած տրամադրությունը կամ դարաշրջանը։ Այս ամենը հնարավոր է առաջատար ԱԲ-ի շնորհիվ։
Ժամանակի մեքենա․ Վայելեք երաժշտությունն այնպես, ինչպես ոչ մի այլ տեղ։ Սուզվեք երաժշտական ճանապարհորդության մեջ ժամանակի միջով, որտեղ այսօրվա հիթերը միախառնվում են անցյալ դարաշրջանների հմայքի հետ։ Այս ամենն աշխատում է Google Gemini-ի նորագույն ԱԲ տեխնոլոգիաներով։
Նվագացանկերի ռադար՝ նոր երաժշտություն բացահայտելու համար։
ԱԲ օգնական․ ԱԲ-ով աշխատող ձեր անձնական երաժշտական կոնսիերժը։ Այն կարող է պատասխանել երաժշտության, հավելվածի կամ դրանց առնչվող ցանկացած հարցի, վարպետորեն ստեղծում է կատարյալ նվագացանկեր և կիսվում անձնական կարծիքով՝ ձեր երաժշտական ճանապարհորդությունն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Այն ձեր առաջին օգնականն է անհատական երաժշտական խորհուրդների և նվագացանկերի խելացի կազմման հարցում։
Տարբեր աղբյուրների աջակցում․ Տեղային, Hearthis, Jamendo, Audius, Spreaker։
Դիտեք AT Player-ի և YouTube-ի կարճ համեմատական ցուցադրությունը․
Ինչո՞վ է տարբերվում YouTube Music-ից
YouTube Music-ն առաջարկում է ավելի քան 100 միլիոն երգից բաղկացած գրադարան, իսկ AT Player-ն էլ ավելի է ընդլայնում ձեր հորիզոնները՝ ձեր ընտրությանը ներկայացնելով ավելի քան 300 միլիոն թրեք և ավելի լայն ու բազմազան երաժշտական տեսականի։ AT Player-ն առաջարկում է հնարավորությունների մի ամբողջ շարք, որոնք ձեր երաժշտական փորձառությունը դարձնում են ավելի հարուստ, քան YouTube Music-ն է առաջարկում։ Մենք ապահովում ենք օնլայն երաժշտության, ռադիոյի և օֆլայն բովանդակության ֆոնային նվագարկում՝ բացառությամբ անմիջականորեն YouTube-ից նվագարկվող մեդիայի։ Բազմապատուհան դիտումը և Խելացի լողացող ռեժիմը YouTube-ի տեսանյութերի համար ավելացնում են դիտման դինամիկ տարբերակներ և ավելի հետաքրքիր դարձնում հավելվածի օգտագործումը։
Մենք ապահովում ենք ներբեռնում օֆլայն լսելու համար, որպեսզի երաժշտություն վայելեք առանց ինտերնետ կապի, իսկ Երաժշտության ճանաչում գործառույթն օգնում է պարզել, թե ինչ երգ է հնչում ձեր շուրջը։ Մեր հարթակը լիովին հարմարեցված է տեղային երաժշտական ֆայլերի հետ աշխատելու համար՝ առաջարկելով ֆայլերի ընդլայնված կառավարիչ և ինչպես աուդիոյի, այնպես էլ վիդեոյի լիարժեք աջակցում անկորուստ ձևաչափերով, ինչպիսիք են MP3, FLAC, M4B, MP4, 3GP, MID, OGG և այլն։
Ավելին, YouTube-ի և այլ օնլայն մեդիայի հեռարձակումից բացի, AT Player-ը թույլ է տալիս նվագարկել և հեռուստացույցին ու մեծ էկրաններին հեռարձակել ձեր սարքում պահված ցանկացած աուդիո և վիդեո ֆայլ։ Սա ևս մեկ հնարավորություն է, որը YouTube Music-ը չի ապահովում սարքում պահված բովանդակության համար՝ սահմանափակելով նվագարկման ձեր հնարավորությունները։ Իսկ YouTube Music-ն ընդհանրապես չի կարող վիդեոֆայլեր նվագարկել, ինչը կտրուկ սահմանափակում է նվագարկման ձեր հնարավորությունները։
AT Player-ում դուք կգտնեք հզոր էկվալայզեր և ձայնային էֆեկտների բազմազանություն, այդ թվում՝ բասի ուժեղացում, վիրտուալիզատոր և ռևերբ, որոնք ստեղծված են հատուկ պահանջկոտ երաժշտասերների համար։ Մեր ինտերֆեյսը նախագծված է այնպես, որ առաջին պլանում լինի երաժշտությունը, ուստի դրանում կողմնորոշվելը պարզ է ու հաճելի։
YouTube Music-ում կարգավորելի թեմաներ ընդհանրապես չկան, մինչդեռ AT Player-ն անհատականացումը նոր մակարդակի է հասցնում՝ առաջարկելով մուգ թեմաների լայն ընտրանի, որոնք ոճ են հաղորդում և տեսողական հարմարավետություն ապահովում երաժշտություն լսելիս։ Եվ դա դեռ ամենը չէ՝ ավելի պայծառ ոճ նախընտրողների համար AT Player-ն առաջարկում է բաց թեմա, որը ստեղծում է վառ ու տեսողապես գրավիչ միջավայր։ Այս ճկունության շնորհիվ օգտատերերը կարող են ինտերֆեյսը հարմարեցնել իրենց ճաշակին, և սիրելի մեղեդիների հետ անցկացրած յուրաքանչյուր պահն էլ ավելի հաճելի է դառնում։
Լրացուցիչ հնարավորություններից են ավելի քան 100 000 ռադիոկայանի աջակցումը, նվագացանկերը տեղային ֆայլերի մեջ արտահանելու հնարավորությունը, ինչպես նաև նվագացանկերի վերականգնման և ավտոմատ պահուստավորման տարբերակները։ Մենք նաև առաջարկում ենք քնի ժամաչափ, զարթուցիչ, Dropbox-ի աջակցում և երգերը որպես զանգերանգ սահմանելու հնարավորություն։ Մեր հարթակն ինտեգրված է տարբեր ծառայությունների հետ, ինչպիսիք են Shoutcast-ը, Hearthis-ը, Jamendo-ն, Audius-ը, Spreaker-ը և այլն։
ԱԲ երգերի գեներատոր - ստեղծեք ձեր սեփական երաժշտությունը ցանկացած ժանրում։ Մեր եզակի Ժամանակի մեքենա գործառույթը թույլ է տալիս վայելել տարբեր դարաշրջանների երաժշտություն՝ միահյուսելով այսօրվա հիթերն ու անցյալի սիրված երգերը, և աշխատում է Google Gemini-ի արհեստական բանականության նորագույն տեխնոլոգիաներով։ Նվագացանկերի ռադարն օգնում է բացահայտել նոր երաժշտություն՝ գտնելով ձեր ճաշակին համապատասխանող նվագացանկեր ամբողջ աշխարհից։ Եվ վերջապես, մեր ԱԲ օգնականը ձեր անձնական երաժշտական կոնսիերժն է, որը պատրաստ է օգնել ձեզ բացահայտել նոր երաժշտություն և ստեղծել կատարյալ նվագացանկեր, ինչպես նաև կիսվել անհատականացված դիտարկումներով երաժշտության մասին։
ԱԲ երգերի գեներատոր․ իսկական հեղափոխությո՜ւն։ Ստեղծեք ձեր սեփական երաժշտությունը մեր ԱԲ-ով աշխատող գեներատորի օգնությամբ։ Ընտրեք ժանրը, ավելացրեք նկարագրություն և նույնիսկ ընտրեք ձայնային էֆեկտներ կամ վոկալ։ ԱԲ-ն կստեղծի երգ հատուկ ձեզ համար՝ անհատական շապիկով։ Կարող եք այն լսել օֆլայն, կիսվել ընկերների հետ և վայելել ձեր իսկ ստեղծած երաժշտությունը։
AT Player-ը ստեղծված է ամբողջական և առավել բարձրակարգ երաժշտական փորձառություն ապահովելու համար, ինչն այն դարձնում է առանձնահատուկ ընտրություն այն երաժշտասերների համար, ովքեր ուզում են ավելին, քան առաջարկում է YouTube Music-ը։
Ինչո՞վ է այն տարբերվում Spotify-ից։
AT Player-ը Spotify-ից առանձնանում է հնարավորությունների եզակի համադրությամբ, որոնք նոր մակարդակի են հասցնում թե՛ երաժշտություն լսելը, թե՛ ստեղծելը․
- Եզակի բազմապատուհան դիտում և խելացի լողացող ռեժիմ․ YouTube-ի տեսանյութերի դիտման նորարարական տարբերակներ, որոնք կատարյալ են միաժամանակ մի քանի գործ անելու համար։
- Երաժշտության ճանաչում․ Ճանաչեք ձեր շուրջը հնչող երգերը և անմիջապես ավելացրեք դրանք ձեր նվագացանկում։
- Տեղային երաժշտական ֆայլերի աջակցում․ Սահուն ինտեգրում է ձեր անձնական երաժշտական գրադարանը և աջակցում ֆայլերի բազմաթիվ ձևաչափեր։
- Երաժշտակենտրոն ինտերֆեյս․ Ստեղծված լինելով հատուկ երաժշտասերների համար՝ AT Player-ն առաջարկում է ավելի կենտրոնացված և անհատականացված փորձառություն, քան Spotify-ը։
- Premium բաժանորդագրությունը պարտադիր չէ․ Վայելեք բազմաթիվ ընդլայնված հնարավորություններ առանց բաժանորդագրության։
- Օպտիմալացված դանդաղ սարքերի և կապի համար․ Համակարգային ռեսուրսների նվազագույն ծախս և տվյալների ավելի քիչ օգտագործում, ինչն ապահովում է սահուն աշխատանք նույնիսկ դանդաղ սարքերում։
- Մարտկոցի խնայում․ Նվազեցնում է պայծառությունը և պաշտպանում պատահական հպումներից՝ երկարացնելով մարտկոցի աշխատանքը երաժշտություն լսելիս։
- Անվճար հնարավորություններ․ Ի տարբերություն Spotify-ի՝ շատ հնարավորություններ հասանելի են անվճար, առանց մուտք գործելու կամ բաժանորդագրվելու։
- Փոքր չափ․ Չնայած հզոր հնարավորություններին՝ հավելվածի չափն ընդամենը 10 ՄԲ է։
- Աջակցություն նոր կատարողներին․ AT Player-ն ակտիվորեն աջակցում է այլընտրանքային և սկսնակ կատարողներին՝ անվճար տարածելով նրանց երաժշտությունը։
- ԱԲ-ով աշխատող հնարավորություններ․
- Կախարդական ԱԲ որոնում․ Բացահայտեք տարբեր տասնամյակների և ժանրերի երաժշտություն և ստեղծեք նվագացանկեր, որոնք համապատասխանում են ձեր տրամադրությանը կամ ընտրած դարաշրջանին։
- ԱԲ երաժշտության գեներատոր․ Ստեղծեք ձեր սեփական երաժշտությունը ցանկացած ժանրում։ Կարգավորելի ձայնային էֆեկտներով և վոկալով ԱԲ-ն ստեղծում է յուրահատուկ թրեքեր՝ անհատական շապիկով, որոնք հասանելի են օֆլայն լսելու կամ կիսվելու համար։
- Նվագացանկերի ռադար․ Բացահայտեք նոր երաժշտություն հատուկ ձեզ համար ընտրված նվագացանկերի միջոցով։
- Ռադիոյի աջակցում․ Լսեք ավելի քան 100 հազար ռադիոկայան ամբողջ աշխարհից։
- Աուդիոգրքերի աջակցում․ Վայելեք և՛ երաժշտություն, և՛ աուդիոգրքեր մեկ հավելվածում։
- Էջանիշեր․ Նշեք ձեր նվագացանկերի կարևոր պահերը և վերադարձեք դրանց ամբողջական համատեքստով։
- Կարգավորելի թեմաներ․ Տարբեր թեմաներով անհատականացրեք հավելվածի տեսքն ու ոճը։
- Բաց թեմա․ Վառ ու տեսողապես գրավիչ թեմա նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի պայծառ ոճ։
- Նվագացանկերի կառավարում․ Պահուստավորեք և համաժամացրեք նվագացանկերը ձեր բոլոր հեռախոսներում՝ ըստ ցանկության մուտք գործելով, արտահանեք դրանք տեղային ֆայլերի մեջ, վերականգնեք կամ միացրեք ավտոմատ պահուստավորումը՝ հետագայում դրանք հասանելի պահելու համար։
- Քնի ժամաչափ և զարթուցիչ․ Կարգավորեք երաժշտությունը, որպեսզի այն աստիճանաբար մարի կամ արթնացնի ձեզ։
- Dropbox-ի աջակցում․ Համաժամացրեք ձեր նվագացանկերն ու ֆայլերը տարբեր սարքերում։
- Զանգերանգի կարգավորում․ Հեշտությամբ սահմանեք ձեր սիրելի երգերը որպես զանգերանգ կամ զարթուցիչի ազդանշան։
- Ժամանակի մեքենա․ Վայելեք այսօրվա հիթերի և անցյալ դարաշրջանների հմայքի համադրությունը՝ Google Gemini-ի արհեստական բանականության շնորհիվ։
- ԱԲ օգնական․ Ձեր անձնական երաժշտական կոնսիերժը, որը պատրաստ է օգնել երաժշտական առաջարկներով, նվագացանկերի ստեղծմամբ և շատ ավելին։
- Բազմաթիվ աղբյուրների աջակցում․ Լսեք երաժշտություն YouTube-ից, Hearthis-ից, Jamendo-ից, Audius-ից, Spreaker-ից և այլ հարթակներից։
- Անվճար ֆիլմեր և հեռուստասերիալներ․ Ընդլայնեք ձեր զվարճանքի հնարավորությունները երաժշտությունից այն կողմ։
AT Player-ը միայն լսելու համար չէ՝ այն նաև ստեղծելու համար է։ ԱԲ երաժշտության գեներատորի շնորհիվ օգտատերերը կարող են ստեղծել իրենց սեփական թրեքերը ցանկացած ժանրում, ինչը AT Player-ը դարձնում է միասնական հարթակ թե՛ երաժշտություն բացահայտելու, թե՛ ստեղծագործելու համար։
Ինչո՞վ է այն տարբերվում Apple Music-ից
AT Player-ն Apple Music-ից առանձնանում է մի շարք հնարավորություններով, որոնք Apple Music-ը չի առաջարկում, այդ թվում․
- Անվճար երաժշտության խելացի ներբեռնիչ․ Ներբեռնեք միլիոնավոր երգեր անվճար, ինչը հնարավոր չէ Apple Music-ում, քանի որ այնտեղ ներբեռնումը կապված է բաժանորդագրության հետ։
- Ֆոնային երաժշտություն անջատված էկրանով․ AT Player-ն աջակցում է ֆոնային նվագարկմանը ինչպես առցանց, այնպես էլ անցանց բովանդակության համար, այդ թվում՝ անջատված էկրանով, և ավելի քիչ սահմանափակումներով, քան Apple Music-ը։
- Անվճար ֆիլմեր և հեռուստասերիալներ․ AT Player-ը չի սահմանափակվում միայն երաժշտությամբ և առաջարկում է բազմազան մուլտիմեդիա բովանդակություն, օրինակ՝ ֆիլմեր և հեռուստասերիալներ, որոնք Apple Music-ը չի առաջարկում։
- YouTube-ի նվագացանկերի ներմուծում․ Կարող եք YouTube-ի նվագացանկերն անմիջապես ներմուծել AT Player, ինչը հնարավոր չէ Apple Music-ում։
- Տեղային երաժշտական ֆայլերի աջակցում․ AT Player-ն աջակցում է երաժշտական ձևաչափերի ավելի լայն շրջանակի՝ MP3, FLAC, M4B և այլն, ինչն ավելի մեծ ճկունություն է տալիս, քան Apple Music-ը։
- Անվճար բազմախնդրային ռեժիմ․ Վայելեք ֆոնային նվագարկումն անվճար ցանկացած բովանդակության համար, բացի YouTube-ից - բաժանորդագրություն պետք չէ, ի տարբերություն Apple Music-ի։
- Կարգավորելի թեմաներ․ Անհատականացրեք ձեր հավելվածի տեսքն ու ոճը տարբեր թեմաների օգնությամբ։
- Կախարդական ԱԲ որոնում և ԱԲ օգնական․ AT Player-ն արհեստական բանականության միջոցով բարելավում է երաժշտության որոնումն ու ընտրությունը՝ տալով ձեզ համար ընտրված առաջարկություններ և անհատական նվագացանկեր, մի բան, որ Apple Music-ը չի առաջարկում։
- Երաժշտության ճանաչում և ալբոմի շապիկների բեռնում․ Ակնթարթորեն ճանաչեք ձեր շուրջը հնչող երգերը և ավտոմատ կերպով ստացեք ալբոմների շապիկները, ինչը լրացուցիչ հարմարավետություն է ապահովում։
- Ինտերնետ ռադիոկայաններ․ Հասանելի է ավելի քան 100 000 ռադիոկայան՝ երգերի խելացի ճանաչման գործառույթներով, որոնք Apple Music-ը չի աջակցում։
- Խելացի առաջարկություններ բազմազան բովանդակության համար․ AT Player-ն առաջարկություններ է տալիս տարբեր հարթակներից՝ YouTube, տեղային ֆայլեր և ռադիոկայաններ, ի տարբերություն Apple Music-ի, որը սահմանափակվում է իր սեփական էկոհամակարգով։
- Քնի ժամաչափ և զարթուցիչ․ Լրացուցիչ գործիքներ երաժշտություն վայելելու համար, որոնց շնորհիվ կարող եք արթնանալ կամ քնել ձեր սիրելի մեղեդիների ներքո։
- Մարտկոցի խնայման ռեժիմ․ AT Player-ն օպտիմալացված է մարտկոցի ավելի քիչ սպառման համար, ինչն իդեալական է ճանապարհին գտնվող կամ հին սարքեր ունեցող օգտատերերի համար։
- Այլընտրանքային երաժշտության և կատարողների աջակցում․ AT Player-ն օգնում է նոր և այլընտրանքային երաժիշտներին՝ անվճար առաջ մղելով նրանց երաժշտությունը, ինչը չկա Apple Music-ում։
- Բոլոր հնարավորություններն անվճար․ AT Player-ի հնարավորություններից շատերն անվճար են՝ ի տարբերություն Apple Music-ի բաժանորդագրության վրա հիմնված մոդելի։
- Օպտիմալացված դանդաղ սարքերի և ինտերնետի համար․ Արդյունավետ աշխատում է նույնիսկ դանդաղ սարքերում և սահմանափակ ինտերնետ տրաֆիկի դեպքում, ինչը կարևոր առավելություն է սահմանափակ ռեսուրսներ ունեցող օգտատերերի համար։
- ԱԲ երաժշտության գեներատոր․ Առանձնահատուկ հնարավորություն, որի շնորհիվ օգտատերերը կարող են ստեղծել սեփական երաժշտություն ցանկացած ժանրում։ Պարզապես նշեք ձեր նախասիրությունները, և ԱԲ-ն կստեղծի անհատական թրեքեր՝ շապիկով և առանց ինտերնետի լսելու հնարավորությամբ։ Apple Music-ը չի առաջարկում երաժշտություն ստեղծելու որևէ գործառույթ։
- Ժամանակի մեքենա․ Վայելեք այսօրվա հիթերի ու նոստալգիայի համադրությունը, որն ապահովում են Google Gemini-ի նման առաջատար ԱԲ տեխնոլոգիաները։ Ստեղծեք երաժշտական ճամփորդություններ, որտեղ ժամանակակից հիթերը միախառնվում են տարբեր դարաշրջանների հնչողության հետ - հնարավորություն, որը կա միայն AT Player-ում։
- Կախարդական ԱԲ որոնում․ Արհեստական բանականության օգնությամբ վերափոխեք երգերը տարբեր ժանրերի և տասնամյակների ոճով՝ ստեղծելով անհատական նվագացանկեր ըստ ձեր տրամադրության կամ դարաշրջանի, ինչը չի աջակցվում Apple Music-ում։
- Բազմադիտում․ Դիտեք մի քանի տեսանյութ միաժամանակ հենց հավելվածում՝ իդեալական տարբերակ բազմախնդրային ռեժիմի համար, ինչը հասանելի չէ Apple Music-ում։
- Նվագացանկերի ռադար․ Գտեք նոր նվագացանկեր, որոնք համապատասխանում են ձեր ճաշակին կամ ներառում են որոշակի երգեր, և կապվեք ամբողջ աշխարհի օգտատերերի հետ՝ նոր երաժշտություն ավելի անհատական ձևով բացահայտելու համար։
- ԱԲ օգնական․ Ձեր անձնական երաժշտական կոնսիերժը, որը կազմում է ձեզ համար անհատական նվագացանկեր, տալիս է երաժշտական խելացի առաջարկություններ և պատասխանում է ցանկացած հարցի՝ ձեր երաժշտական ճամփորդությունն էլ ավելի հարուստ դարձնելու համար։
AT Player-ը պարզապես երաժշտական սթրիմինգի հավելված չէ - այն ստեղծագործական հարթակ է, որտեղ ԱԲ երաժշտության գեներատորը թույլ է տալիս ստեղծել սեփական թրեքեր և ձեր գաղափարները վերածել իրականության։ Անկախ նրանից՝ ուզում եք լսել, ստեղծել, թե բացահայտել, AT Player-ը տալիս է ավելի հարուստ և բազմազան երաժշտական փորձառություն, քան Apple Music-ը։
Ինչո՞վ է այն տարբերվում այլ երաժշտական նվագարկիչներից
Ուրեմն, ահա թե ինչու է AT Player-ը ձեր գերհզոր երաժշտական հրթիռը - մանրամասն ակնարկ՝ ըստ հնարավորությունների։ Երբ խոսքը երաժշտական հավելվածների մասին է, AT Player-ը խաղի հերթական մասնակիցը չէ - այն փոխում է խաղի կանոնները։ Պատկերացրեք երաժշտական հավելված, որը ոչ միայն նվագում է ձեր սիրելի երգերը, այլև խաղում է ձեր կանոններով։ Ահա թե ինչու է AT Player-ն առանձնանում որպես իր տեսակի մեջ եզակի հզոր երաժշտական հավելված․
Եզակի հնարավորություններ, որոնք ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի․
- YouTube-ի նվագացանկերի ներմուծում․ Ինչո՞ւ անցնել մի հավելվածից մյուսը, երբ AT Player-ը թույլ է տալիս ուղղակիորեն ներմուծել ձեր YouTube-ի նվագացանկերը։
- Անվճար ֆիլմեր և հեռուստասերիալներ․ Ո՞վ ասաց, որ երաժշտական հավելվածը չի կարող նաև ձեր փոքրիկ կինոթատրոնը լինել։
- 100 հազարից ավելի ռադիոկայան․ Միացեք երաժշտության աշխարհին՝ երկրագնդի բոլոր անկյուններից հեռարձակվող կայաններով։
- Մուտք գործել պետք չէ․ Անմիջապես անցեք երաժշտությանը՝ առանց գրանցվելու կամ մուտք գործելու անհարմարության։
- Հսկայական երաժշտական գրադարան․ Դուրս եկեք YouTube-ի սահմաններից՝ 30 միլիոնից ավելի լրացուցիչ երգերով, որոնք պատրաստ են արագ ներբեռնման։
- Կախարդական AI որոնում․ Թող մեր նորագույն արհեստական բանականությունը ձեզ համար նվագացանկեր կազմի ցանկացած տասնամյակի կամ ժանրի երաժշտությունից։
- AI օգնական․ Ձեր անձնական երաժշտական գուրուն, որը պատրաստ է նվագացանկեր կազմել և պատասխանել ձեր բոլոր հարցերին։
- Նվագացանկերի ռադար․ Երաժշտական GPS-ի պես այն ձեզ կհասցնի այն նվագացանկերին, որոնք համահունչ են ձեր ճաշակին։
- Բազմապատուհան դիտում․ Դիտեք երկու տեսանյութ միաժամանակ, ի վերջո, ինչո՞ւ սահմանափակել ձեր ժամանցը։
- Ռադիոյով հնչող երգերի ավտոմատ ճանաչում․ Բացահայտեք ռադիոյով հնչող երգերը և պահպանեք դրանք անմիջապես ձեր նվագացանկերում։
- Երաժշտության գեներատոր․ Ստեղծեք ձեր սեփական թրեքները ցանկացած ժանրով կամ տրամադրությամբ, երաժիշտ լինել պետք չէ։
- Ժամանակի մեքենա․ Նոստալգիկ հիթեր անցյալից կամ թռիչք դեպի ապագա - ապրեք երաժշտական ճամփորդություն ժամանակի միջով։
- Աջակցություն նոր կատարողներին․ Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում սկսնակ տաղանդներին՝ նոր կատարողներին տալով հարթակ փայլելու համար։
Հոգով ստեղծված հնարավորություններ երաժշտասերների համար - բացահայտեք անգերազանցելի որակ ամենօրյա հնարավորություններում․
- Ամեն ինչ երաժշտության շուրջ․ Հավելվածն ի սկզբանե ստեղծվել է այնպես, որ երաժշտությունը լինի ամեն ինչի կենտրոնում։
- Անվճար երաժշտության խելացի ներբեռնիչ․ Ներբեռնեք թրեքներն ավելի արագ, քան կհասցնեք ասել «Բիս»։
- Հզոր էքվալայզեր և ձայնային էֆեկտներ․ Կարգավորեք ձայնը այնպիսի պարամետրերով, որոնցից աուդիոֆիլի սիրտն էլ կերգի։
- Տեղային երաժշտական ֆայլերի լայն աջակցություն․ Նվագարկում է ամեն ինչ՝ MP3-ից մինչև FLAC և MP4, և այն ամենը, ինչ դրանց միջև է։
- Երաժշտության ճանաչում․ Պարզեք, թե ինչ է հնչում ձեր շուրջը, և ավելացրեք այն անմիջապես ձեր նվագացանկերում։
- Խելացի առաջարկներ․ Լինեն դրանք տեղական թրեքներ, թե համաշխարհային հիթեր, մենք գիտենք, թե ինչը կհավանեք հաջորդը։
- Հարմար ինտերֆեյս․ Այնքան հեշտ է օգտագործել, որ նույնիսկ ձեր տատիկը կարող է դառնալ հաջորդ մեծ դիջեյը։
- Երգի խելացի բառեր բոլոր լեզուներով․ Երգեք իսպաներեն, պարեք հոլանդական երգերի ներքո կամ զգացեք ֆրանսիական տրամադրությունը։
- Քնի ժամաչափ և զարթուցիչ․ Քնեք և արթնացեք ձեր սիրելի երգերի ներքո։
- Բազմաթիվ հիանալի մուգ թեմաների հետ մեկտեղ AT Player-ը թույլ է տալիս անցնել նաև բաց թեմայի՝ թարմ ու վառ տեսքի համար։
- Օպտիմալացված է բոլոր սարքերի համար․ Աշխատում է սահուն՝ լինի դա հին ոճի ծալովի հեռախոս, թե վերջին մոդելի սմարթֆոն։
- Մարտկոցի խնայման ռեժիմ․ Վայելեք երաժշտությունը՝ առանց լիցքաթափելու ձեր կյանքի մարտկոցը։
Այնպես որ, եթե հոգնել եք երաժշտական հավելվածների սովորական ընդհատումներից ու թռիչքներից, ժամանակն է անցնել AT Player-ին - այստեղ մենք լուրջ ենք վերաբերվում երաժշտությանը, բայց ոչ ինքներս մեզ։ Ի վերջո, ինչո՞ւ պարզապես լսել երաժշտություն, եթե կարելի է ապրել այն։ Միացեք մեզ AT Player-ում, որտեղ յուրաքանչյուր նոտա կարևոր է, և յուրաքանչյուր երգ հնչում է հենց այնպես, ինչպես պետք է։
Որտե՞ղ է գտնվում AT Player-ի թիմը
AT Player-ի թիմն աշխատում է արևոտ Ֆլորիդայից, որպեսզի ձեզ տա լավագույն երաժշտական փորձառությունը։

