Ներբեռնել

AI երաժշտության գեներատոր

Ինչպե՞ս ստեղծել երաժշտություն AT Player-ում AI երաժշտության գեներատորով

AT Player-ը երաժշտություն ստեղծելը դարձնում է հեշտ ու հաճելի - նույնիսկ եթե նախկինում երբեք երգ չեք ստեղծել։ Կարող եք ստեղծել օրիգինալ երաժշտություն ցանկացած ոճով կամ նույնիսկ թրեք՝ ոգեշնչված YouTube-ի ձեր սիրելի երգով։

YouTube-ի որևէ երգի նման երգ ստեղծելու համար․

  1. Նվագարկեք YouTube-ի թրեքը հավելվածում։
  2. Ընդլայնեք նվագարկիչը էկրանի ներքևից։
  3. Հպեք անկյունում գտնվող երեք կետերին։
  4. Ընտրեք «Ստեղծել նմանատիպ երգ»։

Կամ զրոյից ինչ-որ բան ստեղծելու համար․

  1. Հպեք էկրանի վերին աջ անկյունի պրոֆիլի պատկերակին։
  2. Գործիքներ բաժնում ընտրեք Ստեղծել AI երաժշտություն։
  3. Նկարագրեք ձեր ապագա թրեքը - նշեք ժանրը, տրամադրությունը, մթնոլորտը կամ ցանկացած հատուկ գործիք կամ հնչյուն։
  4. Կարող եք նաև ընտրել՝ ավելացնել վոկալ, թե թողնել թրեքը գործիքային։

Ձեր անհատական թրեքը կստեղծվի մի քանի վայրկյանում։ Երբ այն պատրաստ լինի, կստանաք push ծանուցում, և երգը կհայտնվի Օֆլայն ներդիրում - պատրաստ նվագարկման ցանկացած պահի, նույնիսկ առանց ինտերնետի։

Ինչպե՞ս ստեղծել երաժշտություն AT Player-ում AI երաժշտության գեներատորով

Ահա AI երաժշտության գեներատորով ստեղծված երաժշտության օրինակ․

Ինչպե՞ս ստեղծել երաժշտություն AT Player-ում AI երաժշտության գեներատորով

AI երաժշտության գեներատորի ընդլայնված օգտագործում

AT Player-ում AI երաժշտության գեներատորի ընդլայնված օգտագործումը
AT Player-ի AI երաժշտության գեներատորը թույլ է տալիս ընդամենը մի քանի պրոմպտով բացահայտել անսահման երաժշտական հնարավորություններ։ Կարող եք փորձարկել ժանրեր, տեմպեր և երաժշտական ոճեր կամ թողնել, որ AI-ը ձեզ զարմացնի։ Անկախ նրանից՝ սիրում եք դասական, էլեկտրոնային, հիփ-հոփ, թե ավելի փորձարարական երաժշտություն, դուք լիովին կառավարում եք երաժշտական տարբեր պարամետրեր։

  1. Երաժշտական պարամետրերի կառավարում
    Ձևավորեք ձեր թրեքերը՝ նշելով:
    Տեմպ (BPM): Դանդաղ 60 BPM-ից մինչև արագ 160 BPM։
    Տակտի չափ: Ընտրեք ստանդարտ 4/4-ը կամ փորձարկեք 3/4, 6/8 և այլ ռիթմեր։
    Ձայնի որակ: Բարձրորակ կարգավորումները, օրինակ՝ 320 կբիթ/վ և 48 կՀց, ապահովում են ձեր երաժշտության հիանալի հնչողությունը։

  2. Ժանրերի խառնում և համադրում
    Ազատ համադրեք ժանրերը կամ թողեք ժանրի դաշտը դատարկ, և AI-ը ձեզ կզարմացնի։ Արդյունքում կարող եք ստանալ հետաքրքիր համադրություններ, օրինակ՝ ջազային երանգներով էլեկտրոնային բիթեր կամ կինեմատոգրաֆիկ թրեփ։ AI-ը ճկուն է և պատրաստ է ստեղծագործական փորձերի։

  3. Անհատական ձայնային էֆեկտներ և վոկալ
    Ավելացրեք ձայնային էֆեկտներ և վոկալ, որպեսզի ձեր թրեքն առանձնանա։ Ինչ էլ որ ուզեք՝ մաքուր վոկալ, հարմոնիաներ կամ ինչ-որ էլեկտրոնային բան, AI-ը ձեր ընտրությունը կներառի վերջնական թրեքում։

  4. Դինամիկ գործիքավորում և առանժավորում
    Կարող եք նշել գործիքներ, օրինակ՝ դաշնամուր, բաս կամ սինթեզատորներ, հարուստ հնչողություն ստեղծելու համար։ AI-ը կարող է նաև շերտավորել տարրերը՝ խորություն ստեղծելու համար, որպեսզի ձեր երաժշտությունը հնչի դինամիկ և հագեցած։

  5. Անվերջ փորձարկումներ
    Դուք սահմանափակված չեք նախապես սահմանված ժանրերով կամ կոշտ կառուցվածքներով։ Համարձակ համադրեք անսովոր ժանրեր, փորձարկեք տարբեր գործիքներ կամ որոշ պրոմպտներ թողեք դատարկ՝ տեսնելու, թե ինչ կհորինի AI-ն ինքնուրույն։

  6. Անակնկալներ և ստեղծագործականություն
    Եթե որոշ պրոմպտներ դատարկ թողնեք, AI-ն երբեմն կզարմացնի ձեզ յուրահատուկ թրեքով։ Սա հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր սիրում են բացահայտել նոր և անսպասելի երաժշտական ոճեր։

  7. Շուտով: Անսահմանափակ անվճար երաժշտության ստեղծում
    Այժմ դուք կարող եք ամեն օր անվճար ստեղծել սահմանափակ քանակությամբ թրեքեր։ Սակայն մենք աշխատում ենք, որ շուտով հասանելի դառնա երաժշտության ստեղծումն անմիջապես սարքում, ինչը բոլորին թույլ կտա անվճար ստեղծել անսահմանափակ թրեքեր։

AT Player-ի AI երաժշտության գեներատորով կարող եք ազատորեն փորձարկել, անհատականացնել և ստեղծել յուրահատուկ թրեքեր։ Անկախ նրանից՝ ուզում եք լիարժեք վերահսկողություն, թե սիրում եք ստեղծագործական անակնկալներ, AI-ը տալիս է անսահման հնարավորություններ։

Ինչպե՞ս գրել պրոմպտ

AT Player-ում երաժշտություն ստեղծելու համար կատարյալ պրոմպտ գրելը հեշտ է ու հաճելի! Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ գրել պրոմպտ, որը կյանքի կկոչի ձեր երաժշտական գաղափարները:

1.  Սկսեք ժանրից: Մտածեք, թե ինչ մթնոլորտ եք ուզում - փոփ, ջազ, հիփ-հոփ, էմբիենտ, դասական կամ այլ բան։ Կարող եք լինել այնքան կոնկրետ, որքան ցանկանում եք։
2.  Նկարագրեք տրամադրությունը կամ թեման: Ի՞նչ զգացում կամ միջավայր պետք է փոխանցի ձեր երաժշտությունը։ Այն կենսուրա՞խ է, թախծոտ, էպիկական, թե՞ հանգիստ։ «Հարմարավետ առավոտ» կամ «եռանդուն միքս մարզման համար» նման թեմաները կարող են ձեր թրեքն ավելի յուրահատուկ դարձնել։
3.  Ներառեք ձայնային էֆեկտներ կամ գործիքներ: Ուզո՞ւմ եք կիթառի ռիֆեր, դաշնամուրային մեղեդիներ կամ էլեկտրոնային բիթեր։ Ավելացրեք դա ձեր պրոմպտում՝ AI-ին ավելի հստակ ուղղություն տալու համար։
4.  Ընտրեք վոկալ կամ գործիքային տարբերակ: Նշեք՝ ուզում եք վոկալ, թե նախընտրում եք գործիքային ստեղծագործություն։ Սա կօգնի AI-ին ստեղծել հենց այն, ինչ փնտրում եք։
5.  Խաղացեք և ստեղծագործեք: Սխալ գաղափարներ չկան։ Կարող եք խնդրել երազկոտ փոփ երգ արևադարձային մթնոլորտով կամ նույնիսկ ֆուտուրիստական նվագախմբային ստեղծագործություն՝ գիտաֆանտաստիկ երանգով։ Հնարավորություններն անսահման են։

Երբ ձեր երգը ստեղծվի, այն կհայտնվի Օֆլայն ներդիրում՝ պատրաստ լսելու, կիսվելու և ձեր երգացանկերին ավելացնելու համար։ Յուրաքանչյուր թրեք ունի իր անհատական շապիկը, ինչն այն դարձնում է ավելի անձնական։ Պրոմպտներում մի փոքր ստեղծագործականություն դրսևորեք, և AT Player-ի AI երաժշտության գեներատորը ձեր գաղափարները կվերածի իրականության։

Ինչով է AT Player-ի AI երաժշտության գեներատորն առանձնանում AI երաժշտության մյուս գեներատորներից

AT Player-ի AI երաժշտության գեներատորը երաժշտություն ստեղծելու յուրահատուկ փորձառություն է առաջարկում, որն այն տարբերում է AI-ի վրա հիմնված այլ երաժշտական գեներատորներից, ինչպիսիք են Udio-ն և Suno-ն։ Ահա թե ինչ թարմ ու յուրօրինակ բան է բերում AT Player-ը.

  1. Անհատական ու հոգով լի երգեր
    Ի տարբերություն AI երաժշտության շատ գեներատորների, օրինակ՝ Udio-ի, որոնք ստեղծում են հղկված, բայց անդեմ երգեր, AT Player-ի AI-ով ստեղծված երաժշտությունը հաճախ այնպիսի տպավորություն է թողնում, կարծես հոգի ունի։ AI-ն ստեղծում է իսկական զգացմունքներով երգեր - երբեմն ոգևորիչ ու ուրախ, երբեմն մելամաղձոտ ու խոհուն։ Այս բազմազանությունը երաժշտությանն ավելի բնական, մարդկային հնչողություն է հաղորդում, կարծես այն սեփական անհատականություն ունի։

  2. Ժանրերի ճկուն համադրում և անակնկալներ
    AT Player-ում դուք սահմանափակված չեք նախապես սահմանված ժանրերով։ Կարող եք նշել ժանրերը կամ Ժանր դաշտը թողնել դատարկ և թույլ տալ, որ AI-ն ձեզ զարմացնի։ Արդյունքում կարող են ծնվել հետաքրքիր համադրություններ, օրինակ՝ ջազային երանգներով էլեկտրոնային ռիթմեր կամ էմբիենտ հնչյունային պատկերների հետ միախառնված խաղաղ ֆոլկ։ AI-ն հաճախ անսպասելի, բայց հաճելի արդյունքներ է տալիս, և յուրաքանչյուր ստեղծագործություն վերածվում է յուրահատուկ երաժշտական արկածի՝ ի տարբերություն Suno-ի ավելի կաղապարված առաջարկների։

  3. Երաժշտական պարամետրերի մանրամասն կառավարում
    AT Player-ը տեխնիկական կառավարման ավելի շատ հնարավորություններ է տալիս, քան AI երաժշտության շատ այլ գեներատորներ, և թույլ է տալիս ճշգրտորեն կարգավորել ձեր երգերը հետևյալ պարամետրերով.
    BPM (զարկերի քանակը րոպեում). Կարգավորեք տեմպը՝ դանդաղ ու հանգիստից մինչև արագ ու էներգետիկ։
    Երաժշտական չափ. Օգտագործեք ստանդարտ 4/4 չափը կամ փորձարկեք այլ չափեր, օրինակ՝ 3/4 կամ 6/8, ավելի բարդ ռիթմերի համար։
    Ձայնի որակ. Ընտրեք բարձրորակ տարբերակներ, օրինակ՝ 320 կբիթ/վ բիթրեյթ և 48 կՀց նմուշառման հաճախականություն՝ բյուրեղյա մաքուր հնչողության համար։
    Այս կարգավորելի պարամետրերի շնորհիվ կարող եք ստեղծել երաժշտությունը ճիշտ այնպես, ինչպես պատկերացնում եք, և ստանալ ավելի մեծ ճկունություն, քան Udio-ի նման գործիքներում։

  4. Գործիքների և ձայնային էֆեկտների համադրում
    AT Player-ում կարող եք ընտրել այն գործիքները, որոնք կորոշեն ձեր երգի հնչողությունը՝ լինի դա ռոյալի ջերմությունը, բաս կիթառի թավ զարկերը, թե սինթեզատորների ֆուտուրիստական տրամադրությունը։ Կարող եք նաև շերտ առ շերտ ավելացնել ձայնային էֆեկտներ՝ ձեր երգն ավելի տպավորիչ դարձնելու և դրան խորություն ու հարուստ հնչողություն հաղորդելու համար։ Այս ճկունության շնորհիվ ձեր երաժշտությունը կարող եք ձևավորել միայն ձեզ բնորոշ ոճով, և սա կարևոր տարբերություն է Suno-ի նման հարթակներից։

  5. Տպավորիչ շապիկներ՝ անակնկալներով
    AT Player-ը ոչ միայն երաժշտություն է ստեղծում, այլև յուրաքանչյուր երգի համար անհատական շապիկ է պատրաստում։ Շապիկների վրա հաճախ լինում են յուրահատուկ տեքստեր և դիզայնի տարրեր, որոնք արտացոլում են ձեր երգի տրամադրությունը։ Երբեմն AI-ն զարմացնում է աներևակայելի տեղին ու անսպասելի դիզայնով, որը ձեր երաժշտության ընդհանուր տպավորությունը նոր մակարդակի է բարձրացնում - մի բան, որը բացակայում է այլ գործիքներում, օրինակ՝ Udio-ում։

  6. Անվերջ փորձարկումներ՝ առանց խիստ կանոնների
    AT Player-ը խրախուսում է անվերջ փորձարկումները։ Պարտադիր չէ հետևել խիստ կանոնների - որոշ դաշտեր թողեք դատարկ և ստեղծագործական ղեկը հանձնեք AI-ին։ AI-ն կարող է ձեզ զարմացնել ժանրերի, գործիքների կամ էֆեկտների ոչ սովորական համադրություններով, որոնց արդյունքում ծնվում է ինքնաբուխ ու ինքնատիպ հնչողություն։ Լինի դա էմբիենտ ֆոլկ, թե կինեմատոգրաֆիկ թրեփ, հնարավորություններն անսահման են և ավելի շատ ստեղծագործական ազատություն են տալիս, քան շատ մրցակիցներ, այդ թվում՝ Suno-ն։

  7. Շուտով՝ երաժշտության ստեղծում անմիջապես սարքում
    Այժմ AT Player-ը թույլ է տալիս երգեր ստեղծել անվճար, բայց օրական սահմանափակ քանակով։ Սակայն մենք աշխատում ենք, որ շուտով հնարավոր լինի երաժշտություն ստեղծել անմիջապես սարքում և անսահմանափակ. օգտատերերը կկարողանան երգեր ստեղծել առանց որևէ սահմանափակման՝ ցանկացած վայրում և ցանկացած պահի։ Սա մեկ քայլ առաջ է այն ամենից, ինչ այսօր հնարավոր է Udio-ի նման հարթակներում։

  8. Յուրահատուկ և բնական հնչողություն
    Ի տարբերություն AI-ի շատ այլ գեներատորների, այդ թվում՝ Suno-ի, որոնք ստեղծում են չափից շատ հղկված ու կաղապարված երգեր, AT Player-ի ստեղծածը հաճախ ավելի բնական ու անմիջական է հնչում։ AI-ն ստեղծում է երաժշտություն, որը կարող է լինել փորձարարական, անսպասելի կամ զգացմունքներով լի, և առաջարկում է անհատական հնչողություն, որը կարծես սեփական բնավորություն ունի։

Ամփոփելով՝ AT Player-ի AI երաժշտության գեներատորը ստեղծագործական և տեխնիկական աննախադեպ փորձառություն է առաջարկում։ Անկախ նրանից՝ ցանկանում եք համադրել ժանրերը, կառավարել տեխնիկական կողմերը, օրինակ՝ BPM-ը կամ ձայնի որակը, թե պարզապես թույլ տալ, որ AI-ն ձեզ զարմացնի, AT Player-ը տալիս է և՛ ճշգրտություն, և՛ ստեղծագործական ազատություն։ Արդյունքն անհատականությամբ երաժշտություն է՝ երբեմն հոգով լի, երբեմն փորձարարական, բայց միշտ ինքնատիպ, և դրան համապատասխան տպավորիչ շապիկներով, ինչն էլ այն տարբերում է թե՛ Suno-ից, թե՛ Udio-ից։

Լեզու